Ժան Ուիլյամ Ֆրից Պիաժե (ֆր.՝ Jean William Fritz Piaget, օգոստոսի 9, 1896(1896-08-09)[1][2][3][…], Նևշատել, Շվեյցարիա[4] - սեպտեմբերի 16, 1980(1980-09-16)[1][2][3][…], Ժնև, Շվեյցարիա), շվեյցարացի հոգեբան, մանկավարժ-փիլիսոփա։ Մտածողության հոգեբանական և իմացաբանական հարցերի լուծման նոր ուղղության հիմնադիր։ Սովորել է Նևշատելի, Ցյուրիխի, Փարիզի համալսարաններում։ Նևշատելի (1926-1929) և Լոզանի (1937—1954) համալսարանների պրոֆեսոր։
Գիտական առաջին աշխատանքը հրատարակվել է 15 տարեկանում։ Զարգացրել է հոգեկանի մասին գենետիկական ընդհանրացված տեսությունը, մշակել է տրամաբանական և իմացաբանական, հոգեբանական և կենսաբանական հասկացությունների համակարգ։
Մեծ ավանդ ունի մանկական հոգեբանության մեջ։ Տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչների համագործակցությամբ, ճանաչողության միասնական տեսություն ստեղծելու նպատակով հիմնադրել է Գենետիկական իմացաբանության միջազգային կենտրոն (Փարիզ, 1955)։ 1929ԺնևիԺան Ժակ Ռուսոյի ինստիտուտի տնօրեն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 288)։